‘Լոս-Անջելեսում կկառուցվի «Աստղային պատերազմների» հեղինակի մտահղացած թանգարանը’

2133

Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել պատմողական (narrative) արվեստի թանգարանի շինարարությանը, տեղեկացրել է Artnet News-ը: Դա ռեժիսոր, «Աստղային պատրազմների» հեղինակ Ջորջ Լուկասի նախծագիծն է:

Ցուցհանդեսային համալիրում հնարավոր կլինի տեսնել կտավների, նկարազարդումների, նկարահանումների զանազան առարկաների հավաքածուներ: Նախատեսվում է այնտեղ տեղավորել նաև ռեժիսորի անձնական արխիվը: Լուկասի խոսքով՝ պատմողական արվեստի նպատակը առասպելներ կերտելն է:

Հինգ հարկանի կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 28 հազար քառակուսի մետր: Շենքի հարևանությամբ մեծ այգի և հասարակական զբոսայգի կլինի: Թանգարանում կլինեն թատերական և ուսումնական տարածքներ, գրադարան, սրճարան, ռեստորան և հուշանվերների խանութ: Նախագծի արժեքը գնահատվել է 1,5 մլրդ դոլար: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Սասնա Ծռեր»-ի դատ. Փաստաբաններին քաշքշել են, մեկ անձ բերման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Time-ը կոչ է արել Թրամփի գոլֆ-ակումբներից հեռացնել կեղծ շապիկով ամսագրերը’