‘Լորան Բլան. «Գուցե առհասարակ արգելվի խփած գոլերը տոնելը»’

1269

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբել է իր թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի հեռացումը «Լանսոն»-ի դեմ խաղում գոլը որսորդի կեցվածքով տոնելու համար:

«Ինձ մտահոգում է այն, որ շուտով գուցե առհասարակ արգելվի խփած գոլերը տոնելը: Արդեն չի կարելի խաղադաշտի սահմանները լքել, մարզաշապիկը հանել, որևէ հաղորդագրություններ ցուցադրել: Շուտով ֆուտբոլիստը գոլից հետո ստիպված կլինի լուռ վերադառնալ սեփական կիսադաշտ:

Երբ որևէ կարևոր խաղում գոլի հեղինակ ես դառնում, խելահեղ արարքներ ես քեզ թույլ տալիս, դրա համար էլ չեմ ընդունում խփած գոլից անմիջապես հետո ֆուտբոլիստին դեղին քարտով պատժելը»,- ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում և ավարտվել «ՊՍԺ»-ի հաղթանակով (3:1):

Նախորդ հոդվածը‘Անչելոտին հրապարակել է «Ռեալի» հայտացուցակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ագուերո. «Մեսսին ինձ համար եղբոր նման է»’