‘Լորիս Կարիուսը մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին’

1483

Մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը մտածում է ակումբը փոխելու մասին։ Հիշեցնենք, որ 25-ամյա գերմանացին «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում կոպիտ երկու սխալ գործեց։ Ներկայանալով նախամրցաշրջանային մարզումներին՝ Լորիսը կրկին ծանր դրության մեջ հայտնվեց։ Մամուլն ու երկրպագուները սպասում են Կարիուսի ցանկացած վրիպումին, որպեսզի կրկին նրան քննադատեն։ The Telegraph-ը հաղորդում է, թե Լորիսը վշտացած է, որ Յուրգեն Կլոպը ոչ միայն ձեռք է բերել Ալիսոնին, այլև վերջինիս խոստացել է հիմնական դարպասապահի դերը։ Գլխավոր մարզիչը նոր դարպասապահ հրավիրելու ծրագրերի մասին տեղյակ չի պահել Կարիուսին։

Մինչև մրցաշրջանի մեկնարկը Կարիուսը պետք է կողմնորոշվի իր ապագայի հարցում։ Լորիսի կարծիքով «Լիվերպուլը» իրեն անտեսել է, ու հիմա ինքը պետք է այլ ակումբների տարբերակները դիտարկի։

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Արտաշիսյան փողոցում. կա երեք տուժած’
Հաջորդ հոդվածը‘Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը’