‘Լուիս Էնրիկեն հանուն իտալական ակումբի մերժել է «Բավարիա»-ի առաջարկը’

1764

«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի համաձայնել գլխավորել «Բավարիա»-ն, քանի որ սպասում է իտալական ակումբներից մեկի առաջարկին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Էնրիկեն մերժել է մյունխենցիների առաջարկը, քանի որ ակումբի վրա մեծ ճնշում է գործադրվում:

Աղբյուրի տեղեկություններով, իսպանացի մասնագետը սպասում է «Միլան»-ի առաջարկին: Դա միակ ակումբն է, որտեղ Էնրիկեն ցանկանում է աշխատել:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին հեռացավ Մոսկվայի «Դինամո»-ից’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի տարեդարձին նվիրված խաղը սկսվել է Կադիրովի լեզգինկայով (տեսանյութ)’