‘Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում’

1750

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն առաջարկ է ստացել իտալական ակումբներից մեկից: Այս մասին հայտնում է Pianetamilan.it-ը:

Աղբյուրի տեղեկություններով, 30-ամյա ուրուգվայցի ռմբարկուն հայտնվել է «Միլան»-ի հետաքրքրությունների շրջանակում: Տրանսֆերը կկայանա այն դեպքում, եթե Սուարեսն առաջիկայում այդպես էլ չարդարացնի «կապտանռնագույններ»-ի ղեկավարության և երկրպագուների սպասելիքները:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 3-ական գոլով և գոլային փոխանցմամբ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Վեսթ Հեմը» գլխավորել է Դևիդ Մոյեսը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» գերազանցեց ռեկորդը ‘