‘ Լուի վան Գալ. «Սմոլինգը խելացի չվարվեց» (տեսանյութ)’

858

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի առաջնության 10-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և դժգոհության է հայտնել պաշտպան Քրիս Սմոլինգից, ով 39-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից` ստանալով երկրորդ դեղին քարտը:

«Տղաներին ասել էի, որ պետք է կամք ցուցաբերեն և լավ աշխատեն: Այս տեսանկյունից կարելի է հպարտանալ, բայց մենք միավոր չվաստակեցինք, իսկ սպորտում գնահատվում են միայն միավորները: Մոտ էինք հաջողությանը` թեպետ խաղում էինք 10 հոգով: Երկրորդ խաղակեսում մի շարք հնարավորություններ կային, բայց դա բավարար չէր: Այնպես որ, պետք է ավելի լավ խաղանք:

Ես չեմ տեսել այն դրվագը, երբ Սմոլինգը ստացել է առաջին դեղին քարտը, բայց խաղացողը, ով գիտակցում է, որ արդեն ունի մեկ դեղին քարտ, չպետք է անի այն, ինչ արեց Քրիսը: Այո՛, էմոցիաներ են լինում, սակայն Սմոլինգը խելացի չվարվեց: Նրա հեռացումը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես մրցակցի, այնպես էլ մեր խաղի վրա»-ասել է Լուի վան Գալը լրատվամիջոցներին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը խոշտանգումների է ենթարկել քաղաքացուն, կեղծել է արձանագրությունները. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար. Հայ-թուրքական արձանագրություններն անհապաղ պետք է իրագործվեն’