Լուկակուն չի օգնի «Ինտերին» առաջիկա խաղերում

299

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա բուժզննում է անցել։ Ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։ Հաջորդ շաբաթ Լուկակուն դարձյալ բուժզննում կանցնի։

Նա չի կարողանա օգնել իտալացի Ստեֆանո Ինձագիի գլխավորած թիմին Իտալիայի առաջնության հաջորդ երկու հանդիպումներում։ Օգոստոսի 30-ին «Ինտերի» մրցակիցը կլինի «Կրեմոնեզեն», սեպտեմբերի 3-ին՝ չեմպիոն «Միլանը»։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկանուն «Ինտերի» հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԳրիզմանի գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԳրոհել են նախագահական պալատը, կան զոհեր