Լուկաշենկոն անհեռատես է համարում Եվրամիության քաղաքականությունը

249

Բելառուսի և Բելգիայի հարաբերություններն այժմ այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում Եվրամիության անհեռատես քաղաքականության պատճառով։

Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելգիայի ազգային տոնի առթիվ այդ երկրի ժողովրդին հասցեագրված շնորհավորական ուղերձում։

«Վերջին տասնամյակներին մեր երկրներն ակտիվորեն ընդլայնել են երկկողմ համագործակցությունը, հատկապես առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում։ Ցավոք, Բելառուսի նկատմամբ Եվրամիության անհեռատես քաղաքականության պատճառով այժմ մեր հարաբերությունների ամենալավ ժամանակաշրջանը չէ»,- նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը պնդել է, որ Մինսկը պատրաստ է խորացնել «գործընկերային, փոխհարգալի շփումները» Բրյուսելի հետ բոլոր ուղղություններով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիրչա Ջոանե․ ՆԱՏՕ-ն Զելենսկուն տեղեկացրել է, որ չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ
Հաջորդ հոդվածըՀԿՎ տնօրեն․ Վարչությունը տեղյակ էր «Վագներ»-ի խռովության նախապատրաստման մասին