Լուկաշենկոն չի կարծում, թե «Վագներ» ՄՌԸ-ն զենքը կշրջի Բելառուսի դեմ

314

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի տեսնում այնպիսի իրավիճակ, որի դեպքում «Վագներ» ՄՌԸ-ն զենքը կշրջի Բելառուսի դեմ։

«Չեմ կարծում, թե «Վագները» կապստամբի ու զենքը կշրջի բելառուսական իշխանությունների ու բելառուսական պետության դեմ։ Ես այսօր նման իրավիճակ չեմ տեսնում։ ․․․ «Վագների» տեղակայման մեջ ես բացարձակապես վտանգ չեմ տեսնում»,- արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է  Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ «Վագների» մարտիկներն անհրաժեշտության դեպքում անմիջապես գործի կդրվեն հանրապետությունում։

Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված իրադրությունից հետո Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի են սերտացել։ «Մենք միասին լուծեցինք այդ խնդիրը։ Լուծեցինք Ռուսաստանի համար այդ լրջագույն խնդիրը։ Ուրեմն՝ ինչո՞ւ պետք է մեր հարաբերությունները վատանան»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Բելառուսում որոշակի քանակով ՌԴ-ի միջուկային մարտագլխիկներ են տեղակայվել
Հաջորդ հոդվածըՄաքֆոլ․ Ուկրաինան պետք է անհանգստանա Թրամփի հնարավոր հաղթանակի կապակցությամբ