Լուկաշենկո․Արևմուտքը մտադիր է տապալել իշխանությունը Բելառուսում

278

Արևմուտքում անթաքույց հայտարարում են, որ մտադիր են օգտագործել ազգայնական կազմավորումները, որոնց պատրաստում են Ուկրաինայում՝ զինված ճանապարհով Բելառուսում իշխանությունը տապալելու համար։

Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտասահմանյան երկրների դիվանագետների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ։

«Ուկրաինայում ինտենսիվ պատրաստություն են անցնում ազգայնական կազմավորումները, որոնք կազմված են ամեն տեսակի սրիկաներից։ Արևմուտքում բացահայտ կերպով հայտարարում են, որ մտադիր են դրանց օգտագործել զինված ճանապարհով Բելառուսի իշխանությունը տապալելու համար»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է БелТА գործակալությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ի գործողություններն առայժմ ՆԱՏՕ-ի միջուկային ուրվագծի փոփոխություն չեն պահանջում
Հաջորդ հոդվածըՀԱՀ-ի, Զամբիայի և Կոմորյան կղզիների նախագահները մեկնում են Ուկրաինա