Լուկա Մոդրիչ․ Հեշտ չէր, Հայաստանի թիմը շատ լավ խաղ անցկացրեց

334

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ Զագրեբում տեղի ունեցած Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում։

«Հեշտ չէր, Հայաստանի թիմը շատ լավ խաղ անցկացրեց։ Բայց մենք կարողացանք լուծել խնդիրը։ Մեր հավաքականն արժանի է Եվրո-2024-ին մասնակցելուն։ Մենք շատ ժամանակ կունենանք այդ մրցաշարին պատրաստվելու համար»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

D խմբում Խորվաթիան 8 խաղում վաստակեց 16 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։ Խմբի հաղթող դարձավ Թուրքիան՝ 17 միավոր։ Ուելսի թիմը 12 միավորով գրավեց երրորդ տեղը եւ 2024թ․ մարտին կմասնակցի փլեյ-օֆֆին (մնացել է վիճարկել երեք ուղեգիր)։ Հայաստանի հավաքականը 8 միավորով գրավեց չորրորդ տեղը։ Վերջին տեղում Լատվիան է՝ 3 միավոր։

Նախորդ հոդվածըԶելենսկին խոստովանել է, որ Կիևի հակահարձակումը նշանակալի հաջողություն չունի
Հաջորդ հոդվածըԿատարը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և ԱՄՆ-ին