‘Լուսակերտի զորամասից զինծառայողներին «գործուղում են» Երևան. ՊՆ-ն, բնականաբար, հերքում է’

2961

iLur.am-ն ահազանգ է ստացել, որ Լուսակերտի ուսումնական զորամասի հրամատարը շարել է զորքը ու ասել է, որ առավոտյան ժամը 8-ից 10-ը Երևանի գրանցում ունեցող զինծառայողներին թողնելու է տուն, որ մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին: Նրանք, հավանաբար, անձնագրերը ստանալու են զինկոմիսարիատից, իսկ քվեարկելուց հետո վերադաձնելու են դրանք:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց է խոսվում այդ մասին ու ինքը բազմիցս հերքել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ ոչ մի հրամանատար նման բան չի կարող անել: Մեր հարցին, թե տեղեկությունը ճշտելու համար կապվե՞լ է Լուսակերտի զորամասի հետ, Հովհաննիսյանն ասաց՝ այո:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը միայն ժամեր անց է ներկայացել տեղամաս՝ կնքելու չհրկիզվող պահարանը’
Հաջորդ հոդվածը‘2/23 ընտրատեղամասում 1900 թվեաթերթիկի փոխարեն եղել է 1800-ը (լրացված)’