‘ Լևանդովսկին նորից ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»’

839

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ Մյունխենից, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 29-ամյա լեհը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» և կարծում է, որ գործարքը տեղի կունենա։ Նրա գործակալ Զահավին մեկնել է Մադրիդ, որպեսզի բանակցություններ վարի ակումբի ղեկավարության հետ։

Գլխավոր խնդիրն այն է, որ «Բավարիան» չի ցանկանում հրաժարվել Լևանդովսկիի ծառայություններից, ով մինչև 2021 թվականը պայմանագիր ունի ակումբի հետ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը խաղընկերներին տեղեկացրել էր, որ ցանկանում է լքել ակումբը և տեղափոխվել «Ռեալ»։

Նախորդ հոդվածը‘Հայկ Մարությանը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Ինիեստան ընդունում է գնդակը` ինչպես Աստված (տեսանյութ)’