‘Լևոն Արոնյանն ապրիլի 20-ին մեկնարկում է Ալյոխինի հուշամրցաշարում’

1150

Ապրիլի 20-ին Փարիզում մեկնարկում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը, մրցաշարը կանցնի շրջանակային համակարգով և կտևի մինչև մայիսի 1-ը: Երկրորդ մասը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Արոնյանից բացի, մրցաշարին կմասնակցեն ևս 9 գրոսմայստերներ՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա), Մայքլ Ադամսը (Անգլիա) և Դին Լիրենը (Չինաստան):

Նախորդ հոդվածը‘Հիշել, հիշեցնել և պահանջել. Հարութ Սասունյանի հոդվածը ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բարսելոնա». բոլոր տոմսերը վաճառվել են 2 ժամում’