‘Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները պահանջում են գաղտնազերծել ԿՀՎ-ի վերաբերյալ զեկույցը’

1055

Ավելի քան տասը Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ  պնդում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է գաղտնազերծի ահաբեկչության մեջ մեղադրվողներին հարցաքննելիս Կենտրանական հետախուզական վարչությունում կիրառվող մեթոդները:

Սպիտակ տան ղեկավարին հասցեագրված նամակի կրկնօրինակը կիրակի օրը հայտնվել է The New York Times-ի տրամադրության տակ: Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները, մասնավորապես, կոչ են անում շտապ կարգով հրապարակել դրա վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել է հետախուզության գծով սենատի հանձնաժողովը:

Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ձերբակալումն ու հարցաքննությունն անցկացվում էր հակաահաբեկչական կամպանիայի շրջանակներում: Մի քանի տարի առաջ ԱՄՆ կառավարությունը ստիպված էր խոստովանել, որ նման ծրագիր գոյություն ունի, իսկ հետո էլ՝ ծավալել այն:

Սպիտակ տան ղեկավարին ուղղված նամակի տակ ստորագրել են, մասնավորապես, արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն (ՀԱՀ), Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ժոզե Ռամուշ-Օրտան և եգիպտացի դիվանագետ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեյը:

Օբաման ինքը Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել 2009 թ.:

Միջազգային իրավապահ կազմակերպությունները վաղուց են ԱՄՆ իշխանություններին մեղադրում այն բանի համար, որ նրանք չեն հրապարակում սենատի հանձնաժողովի զեկույցը:

Ավելի վաղ ամերիկյան սենատորները որոշել էին գաղտնազերծել զեկույցի մի մասը: Ըստ այդ հատվածի՝ ԿՀՎ-ի կողմից կիրառվող մեթոդները հաճախ «դաժան են և ոչ արդյունավետ»: Ամբողջ զեկույցի ծավալը կազմում է 6,3 հազար էջ: Փոխանցում է ТАСС-ը:  

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 50 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահ. ՄՄ մտնելուց բացի՝ մենք այլ ելք չունենք’