‘
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է մրցելույթները Ուիբլդոնի մրցաշարում:
Խաչանովը մրցաշարի 1/16 եզրափակչում ուժերը չափել է ամերիկացի Տիաֆոյի հետ: Հանդիպումն անցել է լարված պայքարում, ի վերջո հաղթանակի է հասել Խաչանովը` 3:2 հաշվով:
Առաջին երկու սեթերում Խաչանովը պարտվել է 4:6 հաշվով, երրորդում հաղթել` 7;6 հաշվով, չորրորդում` 6;2, իսկ հինգերորդ` վճռորոշ սեթում, հայազգի թենիսիստը ոչ մի շանս չի տվել մրցակցին` 6;1:
Խաչանովի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:
‘