‘Խոդորկովսկի. Արևմուտքի պատժամիջոցները՝ «քաղաքական մեծ սխալ»’

1059

Ելույթ ունենալով Եվրախորհրդում՝ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ ռուսաստանյան տնտեսության դեմ Արևմուտքի պատժամիջոցները համարում է «քաղաքական մեծ սխալ», քանի որ կարծում է, որ դրանք չպետք է ազդեն Ռուսաստանի ժողովրդի վրա:

Խոդորկովսկին համաձայնել է, որ պատժամիջոցները զսպում են Կրեմլի ագրեսիվ վարքը, սակայն դա ընդամենը կարճատև արդյունք է ունենում և ապագայում ռազմավարական  բացասական արդյունքների կհասցնի: Ըստ նրա՝ եվրոպական առաջնորդներն ավելի խիստ պետք է լինեն հասցեական պատժամիջոցների հարցում, որոնք ուղղված են «կոռումպացված չինովնիկների, իրավապահների և նրանց բիզնես-գործընկերների դեմ»:

Խոդորկովսկին հայտարարել է, թե Եվրոպան պետք է հասկանա, որ Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը՝ նույնը չեն: «Պուտինը կհեռանա՝ վաղ թե ուշ, իսկ Ռուսաստանը կմնա, և նրան պետք կլինի տեղ գտնել մեծ Եվրոպայում»,-ասել է Խոդորկովսկին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պետդեպ. ԱՄՆ-ը կապ չունի Ուկրաինայի ֆիննախարարի պաշտոնում ամերիկուհու նշանակման հետ’
Հաջորդ հոդվածը‘Քերին նախազգուշացրել է, որ ԻՊ-ի ջախջախումը կարող է տարիներ տևել’