‘Խոցված ուղղաթիռի փաստով քրեական գործ է հարուցվել. Սեյրան Օհանյան’

1164

Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, Պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի, «Ազատությանն» ասել է նախարար Սեյրան Օհանյանը։

«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», — ասաց պաշտպանության նախարարը։

Օհանյանը միաժամանակ ընդծել է, որ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։

«Այդ նույն ուղիով նրանք իրականացրել են թռիչք, պարզապես այս անգամ հակառակորդի այդ դավադրանքի արդյունքում խոցվել է այդ ուղղաթիռը», — ասել է Օհանյանը։

Նախորդ հոդվածը‘Հայ խաղաղապահները Լիբանանում են’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’