‘Կադիրով. Խոսակցությունները, թե Գրոզնիում իրավիճակը տնօրինում են գրահայինները, բացարձակ սուտ են’

1106

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե Գրոզնու կենտրոնում շրջափակված գրոհայիններին չեզոքացնելու գործողությունը կավարտվի առավոտյան կողմ:

Կադիրովը հավաստիացրել է, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է, կենսապահովման բոլոր ծառայություններն աշխատում են, հանցագործներին չեզոքացնելու համար ձեռք են առնվել բոլոր անհարժեշտ միջոցառումները: «Քաղաքի բնակչությանը խնդրում ենք գործողության անցկացման գոտում պահպանել անվտանգության միջոցառումները, առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց ու չմոտենալ պատուհաններին: Առավոտյան գործողությունն ավարտված կլինի: Բոլոր այն խոսակցությունները, թե քաղաքում իրավիճակը տնօրինում են գրոհայինները, բացարձակապես սուտ են»,- նշել է Կադիրովը: Նա չի բացառել այն բանի հավանականությունը, որ «այդ մարդիկ այլ տարածաշրջանից են եկել»: «Չեչնիայում  անօրինական զինված խմբավորման մասնակիցներ չեն մնացել»,- ըստ ТАСС-ի՝ հայտարարել է Կադիրովը:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայի Գեռերո նահանգում դասախոսները գրավել են կառավարական պալատը’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդայի» գրոհայինները սպառնացել են սպանել ամերիկացի պատանդին’