‘Կանտոնան վստահեցնում է՝ շատերն են ցանկանում, որ Բենզեման վերադառնա հավաքական’

1661

Հավանականությունը քիչ է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրավեր ուղարկի Մադրիդի «Ռեալի» հարձակվող  Կարիմ Բենզեմային, սակայն Էրիկ Կանտոնան վստահեցնում է, որ ինքը միակը չէ, ով ցանկանում է, որ Բենզեման վերադառնա հավաքական:

Բենզեման վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Ֆրանսիայի ազգային ընտրանու մարզաշապիկով 2015 թվականի հոկտեմբերին, ինչից հետո այլևս հրավեր չի ստացել: Բենզեմային մեղադրել էին Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ: Անցած հուլիսին մադրիդյան ակումբի խաղացողի մեղքը չի ապացուցվել, ինչից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ Դեշամը կարող է հրավիրել Բենզեմային, եթե կգտնի, որ ֆուտբոլիստը կարող է օգնել հավաքականին, սակայն մարզիչը վերջերս հայտարարել էր, որ չի ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ: Ինքը ֆուտբոլիստը նույնպես կորցրել է հույսը, որ կստանա հրավեր Դեշամից:

Էրիկ Կանտոնան, որն իր կարիերայի ընթացքում նույնպես դուրս է մնացել Ֆրանսիայի հավաքականից կարգապահական խնդիրների պատճառով, ցանկանում է, որ Բենզեման վերադառնա հավաքական և մասնակցի գալիք Մունդիալին:

— Պարզ է, որ մենք ցանկանում ենք լավագույններին տեսնել հավաքականում: Ես ուզում եմ Բենզեմային տեսնել ազգային ընտրանու կազմում, և իմ կարծիքով՝ միակը չեմ,- հայտարարել է Կանտոնան:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում սուգ է, իտալացիները շոկի մեջ են’
Հաջորդ հոդվածը‘Էլի տեղումներ չեն լինի’