‘Կապելլո. «Չեմ վերադառնա «Միլան»»’

1588

Ֆաբիո Կապելլոն լիովին բացառում է իր վերադարձը «Միլան»։ ««Ռոսսոներիներին» արդեն տվել եմ այն, ինչ կարող եմ։ Իտալիան միշտ սրտումս է, բայց բախտ եմ ունեցել աշխատելու Իսպանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և այժմ Չինաստանում, և հարստացել եմ, որովհետև միայն ճանապարհորդելով ես հարստանում։ «Ցզյանսու Սունինն» իմ վերջին փորձն է, ցանկանում էի կրկին ակումբ մարզել, և ստացվեց, դեռ մեկ տարի պայմանագիր ունեմ, իսկ հետո արձակուրդ եմ գնում»։ Այնպես որ ոչ մի ռոմանտիկ վերադարձ Մոնտելլայի պաշտոնանկության դեպքում։

Քննադատությունը։ «Անկ՛իո Սպորտ» ռադիկոյանին տված հարցազրույցում դոն Ֆաբիոն քննադատում է «Ռոսսոներիների» ծրագիրը, բայց ոչ մարզչին։ «Երբ հեղափոխություններ են անում՝ բազմաթիվ խաղացողներ ձեռք բերելով,- ասում է նա,- անհրաժեշտ է մարզչին ժամանակ տալ։ Միգուցե սխալն այլ տեղ է․ թիմը պետք էր ամրապնդել թույլ տեղերում։ Բազմաթիվ խաղացողներ գնելու փոխարեն ավելի լավ էր երեք կարևոր խաղացող ձեռք բերել, որոնք իսկապես տարբերություն կմտցնեին»։

«Նապոլի» և «Ինտեր»։ Մի խոսքով, նոր «Միլանը» չի համոզում Կապելլոյին անգամ դաշտից դուրս։ «Չինաստանում ավելի շատ «Ինտերի» մասին են խոսում, քան «Միլանի»,- ասում է։- Ափսոս, որ «Միլանն» այս իրավիճակում է այդքան ծախսերից հետո»։ Մինչդեռ «Նապոլին» և «Ինտերն» ապշեցրել են «Ցզյանսուի» ներկայիս մարզչին։ «Հրաշալի ֆուտբոլ եմ տեսել, ինչպիսին Իտալիայում վաղուց չէր տեսել,- խոստովանում է Կապելլոն,- մրցավարը շատ քիչ էր միջամտում խաղին, որովհետև գնդակը ժամում հազար կիլոմետր արագությամբ էր շարժվում։ Երկու շատ տարբեր ոճեր էին հանդիպել, բայց արժեր արթուն մնալ 2։30-ին»։

Տեխնոլոգիան։ VAR-ի մասին Կապելլոն ասում է․ «Ես միշտ կողմ եմ եղել VAR-ին, շատ է օգնում։ Անգլիան մարզելու ժամանակ ես շատ թանկ վճարեցի մեկ ու կես մետր դարպասում հայտնված և չգրանցված գնդակի համար»։

Մունդիալը։ Դոն Ֆաբիոն մատները խաչում է հաջողության համար Իտալիա-Շվեդիա մասին խոսելիս․ «Ողջ Իտալիան պետք է աջակցի հավաքականին, ցանկանում եմ «Սան Սիրոն» տեսնել լեփ-լեցուն, որպեսզի օգնեն թիմին Աշխարհի առաջնություն դուրս գալ։ Չեմ կարող մտածել առանց «Աձձուրիների» Աշխարհի առաջնության մասին»։

Նախորդ հոդվածը‘«Մաոյից հետո՝ երկրորդը». Սի Ձինպինը «մտել» է Չինաստանի կոմկուսի սահմանադրության մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Երեկ հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն’