‘Կառավարությունը ծածուկ եւ «մաքսանենգ» ճանապարհով է «խոպանչիներին հարկելու մասին» նախագիծը ներառել ԱԺ նիստի օրակարգ’

1289

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը, որի առաջարկով եւ օրակարգով ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, վերջին պահին փաստի առաջ է կանգնեցրել բազմաթիվ պատգամավորների: Բանն այն է, որ արդեն նիստի ժամանակ պատգամավորները տեղեկացել են, որ արտահերթ նիստի օրակարգն այնպիսին չէ, ինչպիսին հաստատել է կառավարությունը եւ նախապես տեղեկացրել այդ մասին պատգամավորներին: Կառավարությունը՝ չունենալով այդ իրավունքը, փոփոխություն է կատարել իր իսկ կողմից նախապես ներկայացված օրակարգում՝ ԱԺ-ին ներկայացնելով «Եկամտահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը եւս, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներից հարկ գանձելու մասին օրենք» անունը:

Ընդդիմադիրները, հատկապես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ԱԺ-ում այդ առիթով բազմաթիվ ելույթներ են ունեցել՝ նշելով, որ կառավարությունը փորձում է այսպիսով հերթական անգամ ոտնահարել ԱԺ արժանապատվությունը՝ վերջին պահին ներկայացնելով այդպիսի խնդրահարույց օրենք: Նպատակն էլ պարզ է. որպեսզի նրանք, ովքեր կարող են կարդալ օրենքն ու այդ կապակցությամբ իրենց մոտեցումները ներկայացնել, չհասցնեն ծանոթանալ նախագծի բովանդակությանը:

Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը քննարկվել է կառավարության ապրիլի 30-ի նիստի ժամանակ՝ 38-րդ կետով:

Նախապես ներկայացված օրակարգում, ինչպես արդեն նշեցինք, որեւէ խոսք անգամ չի եղել «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ: Նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկել է միայն օրակարգում լրացում կատարել եւ այնտեղ ներառել նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, եւ ընդամենը: Որեւէ այլ նախագիծ օրակարգում ներառելու մասին խոսք չի եղել, (ձայնագրությունը մեր ձեռքի տակ է): Սա նշանակում է, որ կառավարությունն իսկապես «մաքսանենգ» եւ օրինախախտ ճանապարհով է հարցը ԱԺ օրակարգ մտցրել, եւ ԱԺ ղեկավարներն էլ մասնակից են եղել այդ մաքսանենգությանը:

Հ.Գ. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին կառավարության ներկայացրած օրակարգն ամբողջությամբ այսպիսի տեսք ուներ՝ ապրիլի 30-ից առաջ, մինչ Հարությունյանը կառաջարկեր եւս մեկ կետ ներառել այնտեղ: Օրակարգը՝ հին տարբերակով դեռեւս առկա է կառավարության կայքում.

***

ապրիլի 2015 թվականի  N     —Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

——————————————————————————————————

 

                Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվա­ծով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2015 թվա­կանի մայիսի 5-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

Կ-736-17.03.2015-ՊԻ

 (երկրորդ ընթերցում)

2. «Անձնական տվյալների պաշտպանության մասին»,

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

 «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Կ-670-67017-03.12.2014-ՊԻ

 (երկրորդ ընթերցում)

(երրորդ ընթերցում),

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Կ-465-19.03.2014,30.05.2014-ՊԻ

 (երկրորդ ընթերցում),

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

Կ-393-22.11.2013-ՏՏ

 (նախագիծ),

5. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

Կ-570-29.07.2014-ՏՏ

 (նախագիծ),

6. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-656-11.11.2014-ՍՀ

 (նախագիծ),

7. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-688-16.12.2014-ՍՀ

 (նախագիծ),

8. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Կ-488-08.04.2014-ՊԱ

 (նախագիծ),

9. Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին

Կ-695-22.12.2014-ՊԻ

 (նախագիծ),

10. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

 (նախագիծ),

11. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»

 (նախագիծ),

                                                12. Միջազգային պայմանագրերի վավերացում`

1)  Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիր

Ն-742-25.03.2015-ԱՀ,ՖՎ-011/0

                                                2) Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի ՍադախլոԲագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիր

Ն-741-25.03.2015-ՖՎ,ԱՀ-011/0

3) 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր

Ն-767-22.04.2015-ԱՀ,ՖՎ-011/0

4) 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիր

Ն-766-22.04.2015-ԱՀ,ՖՎ-011/0

5)  2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորատգրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիր

Ն-768-22.04.2015-ԱՀ,ՖՎ-011/0:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                              Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

2015 թ. ապրիլի

Երևան

 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները նախազգուշական նստացույց կանեն’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Խոշտանգումների վերաբերյալ փոփոխությունների նախագծում որոշ թերություններ կան’