‘Կառավարությունը կփորձի կրկնակի կրճատել աղբանոցների թիվը’

4735

Կառավարութան նիստում այսօր անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ, փակվել են 1480 աղբանոցներ: Սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների»:
Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակներում գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխաանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները: Հանձնարարվել է ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ծառայությունների և տուգանքների կիրառման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ սեպտեմբերին՝ ԱԺ:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ստրկավաճառության վերբերյալ ԱՄՆ զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘«Փյունիկ» — «Սլովան»՝ 1:4. հյուրերը մեծ առավելությամբ են հեռանում Երևանից (տեսանյութ)’