‘Կառավարությունը «յուրացնում» է կենսաթոշակայինի գումարները. «Ժամանակ»’

1743

Հայաստանում նոր ներդրված Կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել։

«Ժամանակը» գրում է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիների  աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները, նախ, պետք է գնան պետական բյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։ Ապրիլ  ամսից սկսած քաղաքացիների  աշխատավարձերից  այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե, սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում:

 Ընդ որում՝ բյուջեից այդ հիմնադրամներ պետք է փոխանցվեն ոչ միայն քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները, այլև պետության կողմից հատկացվող բաժինները: Չէ՞ որ պետությունն ինքն իր հերթին 5 տոկոսի չափով յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր քաղաքացու հաշվեհամարին փոխանցում պետք է անի, ինչը, մինչ այժմ, այսինքն՝ 7 ամիս չի արվել:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ների եւ փաստաբանների նամակը` ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Նախկին նախարարի կինը մոտ 20 մլն դրամ ծննդաբերության նպաստ է ստացել. «Հրապարակ»’