‘Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. Երկու նախարարություն կմիավորվեն, ևս մեկը՝ կստեղծվի’

1471

Կառավարության այսօրվա նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը առաջարկել է փոփոխություններ իրականացնել Կառավարության կառուցվածքի մեջ և միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները:

Հովիկ Աբրահամյանը նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Նախագիծը մանրամասն ավելի ուշ կներկայացնի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը կղեկավարի նախկինում ֆինանսների նախարար, այժմ վարչապետի խորհրդական Վաչե Գաբրիելյանը։

Նախորդ հոդվածը‘Կարեն Կարապետյան. «Ատկատների» համար փող կա, ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Ինքնամեղադրանք եւ դավադրություն ‘