‘Կասպրշիկն այցելել է հայկական ուղղաթիռի խոցման վայր’

2064

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկն այցելել է անցած շաբաթ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման վայր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԵԱՀԿ մամլո ծառայությունից:

«Դեսպան Կասպրշիկն այցելել է աղետի վայր»,-հայտնել է մամլո ծառայության աշխատակցուհի: Նա հավելել է, որ ԵԱՀԿ պատվիրակության անվտանգությունն ապահովվել է. «Անվտանգության հետ կապված խնդիրներ չեն եղել, անվտանգության երաշխիքները տրվել են սովորական ընթացակարգով»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ օդանավի անձնակազմի 3 անդամներն էլ զոհվել են:

Ռազմագերիների, գերիների ու անհետ կորածների հարցերվ ԼՂՀ պետական հանձնաժողովը դիմել է Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանը՝ խնդրելով համագործակցել զոհվածների դիերը վերադարձնելու հարցում:

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. «Մարդիկ առաջվա նման խոսում են Բալոտելլիի մասին, նրանց հետաքրքրում է՝ եղե՞լ է նա դիսկոտեկում»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է «Եռյակի» հերթական նիստը’