‘Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին’

1141

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք, Ադրբեջանի վերը նշված քաղաքացիները հունիսի 29-ին զինված ապօրինաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական  գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: Հասանովը զինված դիմադրություն է  ցույց տվել  իր ձերբակալման գործողության ժամանակ և վնասազերծվել է: Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը կալանավորվել են:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (լրտեսություն), ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանություն` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով) և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ):

Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (լրտեսություն), ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանություն` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով):

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իրենք ինչ են, որ իրենց բյուջեն ինչ լինի’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն Պիկեին կազմից դուրս է թողնում կարգապահական նկատառումներով’