‘Կարող է վերականգնվել մի երկու արկղ կոնյակով Ռուսաստանում «հարց լուծելու» հինավուրց, գեղեցիկ ավանդույթը. «ՉԻ» ‘

1254

Բանից պարզվում է՝ ԵՏՄ շրջանակներում մեր բոլոր տնտեսվարողները կարող են մասնակցել ԵՏՄ անդամ երկրների կողմից կազմակերպվող պետական գնումների գործընթացներին:

«ՉԻ»այս կապակցությամբ գրում է. Վերջապե՛ս: Վերջապես կարող է վերականգնվել մի երկու արկղ կոնյակով Ռուսաստանում «հարց լուծելու» հինավուրց, գեղեցիկ ավանդույթը: Եթե, իհարկե, ատկատի տոկոսադրույքները Հայաստանում և ԵՏՄ անդամ երկրներում նույնական են: Այդ դեպքում որևէ հանրապետական պատգամավորի պատկանող որևէ, ասենք, «Սիսիանշին» ընկերություն կարող է շահել, ասենք, Մոսկվա-Վլադիվոստոկ մայրուղու վերանորոգման մրցույթը և վերջապես հանգիստ թողնել Հայաստանի բազմաչարչար ճանապարհները: Ճիշտ է, այստեղ նաև վտանգ կա՝ ԵՏՄ անդամ երկրների կազմակերպություններն իրենց հերթին կարող են մասնակցել Հայաստանի պետական գնումներին: Ընդ որում՝ առանց որևէ ատկատի. «կենտրոնից» կզանգեն ու կասեն, թե հատկապես որ ընկերությունը պիտի շահի մրցույթը: Բայց դրանից հայ գործարարներն առանձնապես չեն տուժի: Շատ-շատ՝ պետությունը տուժի: Բայց դե՝ մեծ գործերն առանց մանր-մունր վնասների չեն արվում: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատում’