‘Կարրագեր. Այնպես չի լինում, որ մի խաղացող գա և լուծի բոլոր խնդիրները’

1383

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլը» պարտվեց «Սուոնսիին»։ Այս հանդիպումն առաջինն էր աշխարհի ամենաթանկ պաշտպան Վիրջիլ վան Դեյկի համար՝ ԱՊԼ շրջանակներում որպես «Լիվերպուլի» խաղացող։

«Վան Դեյկը գլխով վատ խաղաց բաց թողած գոլի դրվագում։ Իրականում նա ամենևին չպետք է խաղարկեր գնդակը։ Անարդար է ակնկալել, թե Վիրջիլը կսկսի բոլորին հաղթել։

Անիմաստ է կարծել, թե կգա մի խաղացող և կլուծի բոլոր խնդիրները։ Այդպես չի լինում։ Նա լավ կենտրոնական պաշտպան է և թանկ արժեցավ ակումբին, բայց նա ընդամենը մի խաղացող է։ Ֆուտբոլը թիմային խաղ է»,- ասել է անգլիացին։

Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմ տեղափոխվեց անցած տարվա վերջին։ Հիշեցնենք, որ նա Կարմիրների կազմում արդեն մի գոլ է խփել Անգլիայի գավաթի խաղում։

Նախորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնին դադարել է հետևել իր նախկին ակումբի խաղերին’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’