‘Կաֆու. Մեծ հաճույքով եմ եկել Հայաստան’

1967

 Ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուն մեծ սիրով է համաձայնել մասնակցել Երևանում կայանալիք լեգենդների խաղին:

Լեգենդների խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց աշխարհահռչակ բրազիլացին. «Առաջին անգամն է, որ Հայաստանում եմ: Մեծ հաճույքով եմ եկել Հայաստան: Լեգենդների խաղին բոլոր ներկաները մեծ նվեր են ստանալու բոլոր ֆուտբոլիստների կողմից: Մենք մեծ ուրախությամբ են խաղալու մեր հին ընկերների հետ: Կարևորը Լեգենդների խաղի արդյունքը չէ, այլ հայ ազգին ուրախացնել է, երկրպագուներին տոն պարգևելը: Խաղը կարող է ավարտվել 5:5, կամ 6:6, կամ 10:10»,-ասաց Կաֆուն:

Բրազիլացին խոսեց նաև մունդիալի քառորդ եզրափակչի Բելգիա-Բրազիլիայի խաղի մասին, որտեղ աշխարհի 5-ակի չեմպիոնները պարտվեցին. «Բելգիայի դեմ խաղում միակ մեղավորը Նեյմարը չէ: Երբ հավաքականն է պարտվում, պարտվում են բոլոր ֆուտբոլիստները: Նեյմարը միշտ ուշադրության կենտրոնում է դրա համար էլ շատ են քննադատում նրան: Բրազիլիան պարտվեց, քանի որ Բելգիան համակարգված խաղաց»:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստի կարծիքով աշխարհի աշխարհի առաջնության նորամուծությունը` տեսակրկնությունների համակարգը կարող դրական ազգել ֆուտբոլիս վրա: ««VAR» համակարգը դրական ազդեցություն կունենա ֆուտբոլի վրա, քանի որ երբեմն լինեմ են իրավիճակներ, որ հնարավոր չի լինում ճիշտ կողմնորոշվել»,— եզրափակեց Կաֆուն:

Ֆուտբոլի Լեգենդների խաղը կկայանա հուլիսի 8-ին Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 19:45-ին:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում քնեցրել եւ կողոպտել են BBC-ի ֆուտբոլային մեկնաբանին’
Հաջորդ հոդվածը‘Լեգենդների խաղ. Լատինական Ամերիկայի թիմը հաղթեց եվրոպացիներին (տեսանյութ)’