Կեյրուշը հեռացավ Եգիպտոսի հավաքականից

294

Պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը հեռացավ ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականից, որը չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Եգիպտոսը հետխաղային 11 մետրանոցներով պարտվեց Սենեգալին՝ 1։3։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր Եգիպտոսը։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Սենեգալը առավելության էր հասել 1։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։

69-ամյա մասնագետը Եգիպտոսի հավաքականը գլխավորել էր 2021թ․ սեպտեմբերին։ Նրա ղեկավարությամբ Եգիպտոսն այս տարի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում հասել էր եզրափակիչ եւ պարտվել Սենեգալին։

Նախորդ հոդվածըԼավրովը մեղադրանք է ներկայացրել Արևմուտքին
Հաջորդ հոդվածըԱնչելոտին վարակվել է կորոնավիրուսով