‘
Ուկրաինայում նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պոռոշենկոյի «մարզադաշտային դեբատները» երկրորդ փուլից առաջ են որպես նախընտրական քարոզչություն, ուստի չեն վճարվում պետական բյուջեից: Այդ մասին մամուլին տեղեկացրել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Ռադչենկոն:
Նա պարզաբանել է, որ ավանդական նախընտրական հեռուստաբանավեճերը կարգավորվում են «Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» օրենքի 62 հոդվածով: Այն սահմանում է նախընտրական հեռուստաբանավեճերի անցկացման գործընթացն ու ժամկետները, որոնք հեռարձակվում են Հանրային հեռուստաալիքով և վճարվում պետական բյուջեից:
Մինչդեռ մարզադաշտում դեբատներն ընկնում են 58 հոդվածի տակ՝ ինչպես բանավեճերը և մամուլի ասուլիսները: Նման միջոցառումները պետք է վճարվեն թեկնածուների նախընտրական հիմնադրամներից:
Փոխանցում է newsru.com-ը:
‘