‘
Հյուսիսային Կորեան հեռակա մահվան է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին և հարավկորեական հետախուզության պետ Լի Բյոն Հոյին:
Փհենյանը նրանց մեղադրում է 2015 թ. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության նպատակով դավադրության մեջ և Սեուլից պահանջում հանձնել նրանց:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տվյալներով՝ Պակ Կին Հեի և Լի Բյոն Հոյի մահապատժի հրամանը համատեղ արձակել են պետանվտանգության, հասարակական անվտանգության նախարարությունները և ԿԺԴՀ կենտրոնական դատախազությունը:
Հարավային Կորեայի ազգային հետախուզական վարչությունը հյուսիսկորեական իշխանությունների պնդումներն անհիմն է համարում, իսկ իր երկրին ուղղված սպառնալիքները՝ աններելի:
Փոխանցում է BBC-ն:
‘