‘Կիլիան Մբապեն չի կարող տեղափոխվել ՊՍԺ’

2926

«Մոնակո»-ի 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն չի կարող տեղափոխվել ՊՍԺ: Այս մասին հաղորդում է անգլիական The Guardian պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է՝ չկայանա ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով: Փարիզյան ակումբը դեռևս չի կարողացել ապացուցել ՈՒԵՖԱ-ին, որ այդ գործարքը չի խախտի ֆինանսական ֆեյր-փլեյի կաննոները՝ Նեյմարի տրանսֆերի համար 222 միլիոն եվրո վճարելուց հետո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները երիտասարդ հարձակվողի տեղափոխության հարցում պայմանավորվել են 155 միլիոն եվրոյի շուրջ: Մբապեն ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել էր նաև անձնական պայմանագրի կետերը:

Նախորդ հոդվածը‘Գարի Նևիլ .Ես «Արսենալ»-ի բոլոր խաղացողներին տրանսֆերի կհանեի’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)’