Կիսիդան հանձնարարել է պատրաստվել անկանխատեսելի իրավիճակների

193

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել և պատրաստվել անկանխատեսելի իրավիճակների՝ նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը արբանյակ արձակելու՝ ԿԺԴՀ-ի ծրագրերի կապակցությամբ։

«Հյուսիսիային Կորեան ծանուցել է արհեստական արբանյակ արձակելու իր ծրագրերի մասին։ Ես հանձնարարել եմ միջոցներ ձեռնարկել՝տվյալներ հավաքելու և դրանք բնակչությանը ներկայացնելու ուղղությամբ, շահագրգիռ երկրների հետ համագործակցությամբ պահանջել չեղարկել արբանյակի արձակումը, պատրաստ լինել անկանխատեսելի իրավիճակների»,- ասել է Կիսիդան լրագրողներին։

Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը պատրաստ են անկանխատեսելի իրրավիճակների՝ Aegil  համակարգով նավերի և Patriot PAC-3 համալիրների օգտագործմամբ, որոնք տեղակայված են Օկինավա կղզիներում։

Կիսիդան նշել է, որ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը՝ արհեստական արբանյակ արձակելու համար, խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

Նախորդ հոդվածըԶելենսկին չի ընդունում Ռուսաստանի հետ բանակցելու գաղափարը
Հաջորդ հոդվածըՌուսաստանն արգելել է Մոլդովայի 11 պատգամավորների մուտքը