‘Կիևը նշում է Մայդանի մեկամյակը և պատրաստվում է ընդունել Ջո Բայդենին’

940

«Եվրամայդանի» մեկամյակը նշելու համար ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն այս տարվա ընթացքում երրորդ անգամ ժամանել է Կիև: Հաղորդվել է, որ նա նաև կմասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով «կլոր սեղանի» աշխատանքներին և Ուկրաինայի ղեկավարության հետ կքննարկի քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

Նոյեմբերի 21-ին Կիևը նշում է Արժանապատվության և ազատության օրը: Այդ օրը նաև Մայդանում զոհված ցուցարարների հիշատակի օրն է:

2013 թ. նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը՝ դա բացատրելով նրանով, որ երկիրը պատրաստ չէ դրան, և անհրաժեշտ է կարգավորել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ որոշումը զանգվածային ցույցերի և դիմադրության պատճառ դարձավ Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում, որոնք երեք ամիս անց ավարտվեցին իշխանափոխությամբ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոմարիո. «ՖԻՖԱ-ի տրամադրած 100 մլն եվրոյով ոմանք ապօրինի հարստանում են»’
Հաջորդ հոդվածը‘Մեխիկո. նոր, խոշոր բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև’