Կլոպը խափանել է Սալահի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը

347

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խափանել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն։

Արաբական Ashraq Al-Awast պարբերականը հայտնում է, որ Սալահը նախնական համաձայնությունը տված է եղել, որպեսզի տեղափոխվի «Ալ Իթիհադ»։ Այդ մասին ֆուտբոլիստն արաբական ակումբին փոխանցել է իր գործակալի միջոցով, սակայն Կլոպը «Լիվերպուլի» ղեկավարների հետ քննարկման արդյունքում թույլ չի տվել, որ գործարքն իրականություն դառնա։

31-ամյա Սալահն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակովը կշարունակի աշխատանքը Հայաստանի հավաքականում
Հաջորդ հոդվածըMarca-ն Տեր Շտեգենին ճանաչել է Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստ