‘ Կլոպը կարող է գլխավորել «Լիվերպուլ»-ը’

1041

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առաջիկա ժամանակաշրջանում կարող է Անգլիայի առաջնություն տեղափոխվել:

Daily Express-ի տեղեկությունների համաձայն` մասնագետին ցանկանում են իրենց թիմի գլխավորությամբ տեսնել «Լիվերպուլ»-ի ղեկավարները, ովքեր օրերս բանակցություններ կսկսեն Կլոպի գործակալի հետ:

Նշենք, որ լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, հավանաբար, կհեռանա զբաղեցրած պաշտոնից` անբավարար արդյունքների պատճառով:

Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12 տուրերից հետո «Լիվերպուլ»-ը զբաղցենում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Ապրիլի 23-ին System of A Down-ը համերգով հանդես կգա Երևանում (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘ «Ռոման» Չեմպիոնների լիգայի հերթական տուրի հանդիպմանը կմասնակցի կորուստներով’