‘Կլոպ․ Հույս ունեմ՝ ոչ մեկի մտքով չի անցնի ինձ նվեր տալ’

1594

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում հոկտեմբերի 8-ին տոնել անգլիական ակումբում աշխատանքի անցնելու մեկ տարին։ 

-Անցած տարին տարբեր հարցերի շուրջ մտածելու առիթ է։ Ես մեծացել եմ, լավ փորձ եմ ձեռք բերել։ Տարին իդեալական չէր, բայց ընդհանուր առմամբ լավ անցավ։ Իմ անվան շուրջ տարատեսակ շշուկներ էին շրջանառվում։ Ոմանք ասում էին, որ գերմանացի մարզիչը չի կարող Անգլիայում հաջողության հասնել։

Չեմ պատրաստվում տոնել այս տարեդարձը և հույս ունեմ՝ ոչ մեկի մտքով չի անցնի ինձ ինչ-որ նվեր տալ,-Կլոպի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից։

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում՝ տարօրինակ նյութերի համար’
Հաջորդ հոդվածը‘Իսկո․ Չեմ խնդրելու երկարաձգել պայմանագիրս’