‘Կլոպ. « Այժմ բացասական տեսանկյունից մեր մասին խոսելը հեշտ է, սակայն ես դրա համար ոչ ոքի վրա չեմ զայրանում»’

903

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանի վերջին հայտարարությունը: Կանը նշել էր, որ Գերմանիայի առաջնությունում «Բորուսիայի» խնդիրները պայմանավորված են տրանսֆերային սխալ քաղաքականությամբ, իսկ հարձակվող Չիրո Իմոբիլեն մարտավարական տեսանկյունից չի համապատասխանում թիմին:

«Ներկայիս իրավիճակում կարելի է խոսել մեր բոլոր նորեկների մասին և հարց տալ, թե որքանով էր նպատակահարմար այդ տրանսֆերները գնելը: Իմ մասին ևս կարելի է ասել ինչ պատահի: Այժմ բացասական տեսանկյունից մեր մասին խոսելը հեշտ է, սակայն ես դրա համար ոչ ոքի վրա չեմ զայրանում: Մեզ այս ամենը չպետք է հուզի,-Կլոպի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության 9-րդ տուրից հետո «Բորուսիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 15-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Հորս արևը և Արև աստղը. քաղաքական ռեալիզմի և իդեալիզմի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014թ. լավագույն մարզչի կոչման հավակնորդների անունները’