Կողոպտիչների հարձակման հետեւանքով Դոնարուման գլխի վնասվածքներ է ստացել

341

ՊՍԺ-ի 24-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման իր առանձնատան զինված կողոպուտի ժամանակ ստացել է գլխի բաց արնահոսող վնասվածքներ, հաղորդում է RMC Sport-ը։

Անցած գիշեր զինված հանցագործները ներխուժել են Դոնարումայի առանձնատուն, կապել ֆուտբոլիստին, նրա կնոջը եւ տան պահակին։

Կողոպտիչները գողացել են կես միլիոն եվրոյի թանկարժեք զարդեր եւ իրեր։

Ֆուտբոլիստն ու նրա կինը գիշերն անցկացրել են հարեւանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում։ Նրանք շոկային վիճակում դիմել են բուժօգնության։

Հանցագործությունը հետաքննում է Փարիզի ոստիկանության բանդիտիզմի դեմ քննչական խումբը։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն 1 միլիարդ եվրոյի պայմանագիր կառաջարկի Մբապեին
Հաջորդ հոդվածը«Մարսելը» 2 տարվա պայմանագիր կնքեց Օբամեյանգի հետ