‘Կոմիտասից Վաղարշյան աջը միշտ բաց կլինի, եւ ոչ միայն’

4432

Օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխությունների արդյունքում աջ շրջադարձով Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց՝ Ա.Խաչատրյան փողոցի ուղղությամբ, և Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան փողոց՝ Ֆուչիկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. Aysor.am’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ. Ռուսաստանում ոչնչացված հայկական ձուկը պատշաճ ստուգման չի ենթարկվել Հայաստանում’