‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին Պանթեոն եւ Եռաբլուր (Տեսանյութ, ֆոտո)’

1971

Հայ ազգային կոնգրեսի անդամներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն եւ Եռաբլուր: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կոնգրեսականները հարգանքի տուրք մատուցեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին եւ ծաղկեփնջեր դրեցին պետական գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: 

Տասնհինգ տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում զինված ահաբեկիչները, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրին աննախադեպ ահաբեկչություն՝ գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանջյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի անդամներին:

 

Նախորդ հոդվածը‘ Հայ ֆուտբոլիստները նորաձևության ցուցադրության են մասնակցել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտները իրենց մասնակի մեղավոր են ճանաչել’