‘Կոնգրեսի ցավակցականը՝ Սամվել Մկրտումյանի մահվան կապակցությամբ’

2258

«Հայ ազգային Կոնգրեսը» խորը վշտով հայտնում է, որ կյանքից վաղաժամ հեռացավ Կոնգրեսի վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մկրտումյանը։

Սամվել Մկրտումյանը 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից է, Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Հայ Ազգային կոնգրեսի՝ Բերդի տարածքային  կառույցի հիմնադիր։ Որպես ազատամարտիկ մասնակցություն է ունեցել Հայաստանի սահմանների պաշտպանության գործին։ Նա վերջին տարիներին Հայ ազգային կոնգրեսի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Իր համեստագույն բնավորությամբ, գործի նկատմամբ բացառիկ պատասխանատվությամբ, ընկերներին որեւէ կերպ օգտակար լինելու մշտական պատրաստակամությամբ Սամվելը բացառիկ էր ու անհասանելի։

Հայ ազգային կոնգրեսը խորապես ցավում է Սամվել Մկրտումյանի մահվան կապակցությամբ, վշտակցում նրա ընտանիքի անդամներին եւ հարազատներին։

Հայ ազգային կոնգրես

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնում սևամորթ պատանուն սպանած ոստիկանի գործընկերներն ապահովում են նրա անվտանգությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի խորհրդարանը կառավարությանն առաջարկել է ճանաչել Պաղեստինը’