‘Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնագրված ալբոմը ներկայացվել է «Գրեմի» մրցանակի’

1015

Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնագրված ալբոմը ներկայացվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի:

Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: «Գրեմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 8-ին, Լոս Անջելեսում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում: 

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 6-րդ խաղափուլ’