‘Կոնտեն Աբրամովիչին խնդրել է ձեռք բերել ևս 5 ֆուտբոլիստի տրանսֆերներ’

2278

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպում է ունեցել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Հանդիպման ընթացքում Կոնտեն ներկայացրել է իր խնդրանքը:

Նշվում է, որ մասնագետն Աբրամովիչին խնդրել է ձեռք բերել ևս 5 ֆուտբոլիստի տրանսֆերներ, որպեսզի թիմը կարողանա պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի համար: Իտալացին մտավախություն ունի, որ ներկայիս կազմով դա բարդ կլինի անել:

Աբրամովիչը հայտնել է մարզչին ընդառաջելու իր պատրաստակամության մասին, բայց նշել, որ վերջինիս խնդրանքը բարդ կլինի իրականացնել:

Նախորդ հոդվածը‘Դե Խեա. «Իսկապես շատ ուժեղ ֆուտբոլիստների ենք ձեռք բերել»’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 38 անգամ’