Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տարվա դադարից հետո ընտրել է իտալական ֆուտբոլի Փառքի սրահի նոր անդամների։
Իտալացի մարզիչներից այդ պատվին արժանացել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որի ղեկավարությամբ անցած մրցաշրջանում Միլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն։
Իտալացի ֆուտբոլիստներից Փառքի սրահի անդամ է դարձել Ալեսանդրո Նեստան, իսկ Իտալիայի առաջնությունում հանդես եկած լեգեոնականներից՝ գերմանացի Կառլ-Հայնց Ռումենիգեն, որը 1984-1987-ին խաղացել է «Ինտերում»։