‘Կոնտեն պատրաստ է գլխավորել «Միլանը»’

1459

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնել է գլխավորել «Միլանը», հայտնում է Football Italia-ն։

Լեոնարդոն, որը մոտակայում ղեկավար պաշտոն է զբաղեցնելու  միլանյան ակումբում, արդեն բանակցել է իտալացու հետ։ Սակայն աղբյուրը նշում է, որ վերջնական համաձայնության գալու համար մի քանի ամիս է հարկավոր, քանի որ Կոնտեն «Չելսիի» հետ ունի դեռ չլուծված իրավաբանական հարցեր։

«Միլանն» այժմ գլխավորում է Ջենարո Գատուզոն, որն առաջիկայում հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։

Նախորդ հոդվածը‘Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը’
Հաջորդ հոդվածը‘Կավանին ցանկանում է վերադառնալ «Նապոլի»’