‘Կոտրել են Վահե Էնֆիաջյանի մեքենայի ապակին և փաստաթղթեր են գողացել. galatv.am’

1233

Երկուշաբթի ուշ երեկոյան Երևանի Ավան թաղամասում դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձինք հարձակվել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայի վրա, կոտրել ապակին և գողացել պատգամավորի փաստաթղթերը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ առայժմ չի ցանկանում գնահատական տալ կատարվածին:

«Մեքենայի մեջ մի շարք բաներ են եղել, բայց միայն փաստաթղթերն է պակասում, երևի թե որոշակի մտածելու տեղիք է տալիս»,- ասել է ԱԺ պատգամավորը: Վահե էնֆիաջյանը տեղեկացրեց, որ կատարվածի մասին արդեն իսկ տեղյակ է պահել ոստիկանությանը: 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. 12 կետերի հետ կապված իշխանությունների հետ որևէ բանակցություն անիմաստ է. Տեսանյութ’