‘Կորեաների առաջնորդները խաղաղություն են խոստանում’

5477

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան մտադիր են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել և պարտավորվում են լրիվ ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Դրա մասին է խոսվում «Խաղաղության, բարգավաճման և միավորման վերաբերյալ» հայտարարագրում, որն ստորագրվել է երկու պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում:

Մուն Չժե Ինի և Կիմ Չեն Ինի բանակցությունները դարձել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդների առաջին հանդիպումը տասը տարուց ի վեր: Հաջորդ գագաթնաժողովը խոստացել են անցկացնել ԱՄՆ-ի, հնարավոր է նաև՝ Չինաստանի մասնակցությամբ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բաքվում հրդեհ է բռնկվել Trump Tower-ի շենքում’
Հաջորդ հոդվածը‘Է. Շարմազանով. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու’